211652_close_icon
views-count1292 դիտում article-date 16:37 30-03-2022

Քարաթափում Կապան-Տաթև ավտոճանապարհին

Մարտի 30-ին, ժամը 09:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը վերականգնված է:

Նմանատիպ նյութեր