211652_close_icon
views-count4734 դիտում article-date 12:48 30-03-2022

«Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել»․ Հրանտ Մաթևոսյան․ «Ծառերը»

Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում մեջբերել է մի հատված Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակից․

«Քոնն ուրիշին չտա՛ս։

Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...

Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։

Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։

Տանջանքը մարդու համար է, զավա'կս, սկզբում տանջվում են վերջի համար։
Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։

Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք... Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս...

Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր