211652_close_icon
views-count1903 դիտում article-date 10:43 30-03-2022

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին ի պատասխան․ «Ամերիկայի ձայն»

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին տրված հարցին ի պատասխան, վերջինս ասել է. «Մեզ շարունակում են մտահոգել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ շարունակվող լարվածության մասին տեղեկությունները։ Մենք ողջունում ենք ինչպես եռակողմ ձևաչափով դեէսկալացիայի ջանքերը, այնպես էլ ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությունը։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ հրադադարի լիարժեք հարգումն ու համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու համար»։ Հաղրոդում է «Ամերիկայի ձայնը»։

Նա կրկնել է ցանկացած այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու մասին կողմերին հղված կոչը, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: «Մենք շարունակում ենք հորդորել, որ կողմերն ուղիղ բանակցությունների եւ առկա ձեւաչափերով գտնեն բոլոր կարեւոր հարցերի, այդ թվում տեղում գտնվող մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու պատասխանները»,- ասել է Դյուժարիկը:

Նմանատիպ նյութեր