211652_close_icon
views-count2615 դիտում article-date 20:32 29-03-2022

Բելգիական «Սերկլ Բրյուգեի» դարպասապահը մահացել է 28 տարեկանում՝ արյան քաղցկեղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելգիացի դարպասապահ Միգել վան Դամը մահացել է 28 տարեկանում: Ավելի քան հինգ տարի «Սերկլ Բրյուգեի» դարպասապահը պայքարում էր լեյկեմիայի դեմ:
 
Ֆուտբոլիստը վախճանը հաստատել է նրա կինը: 2021թ. մայիսին նրանց ընտանիքում աղջիկ էր ծնվել:
 
Բելգիայի ակումբները ցավակցություն են հայտնել դարպասապահի ընտանիքին և հարազատներին:
 
Հիվանդությունը վան Դամի մոտ ախտորոշվել էր 2016 թվականին: 2019-ի սկզբում Միգելը ապաքինվել էր, որից հետո վերադարձել էր մարզումներին: Սակայն նույն տարվա ամռանը հիվանդությունը նորից կրկնվել էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր