5510 դիտում
17:45 29-03-2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:
Արգիշտի Քյարամյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
18:00 28-03-2022
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին
1041 դիտում
17:53 13-06-2014
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
1219 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է