211652_close_icon
views-count1051 դիտում article-date 16:01 29-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի. 28-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3,5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21214»-ի 55-ամյա վարորդը և 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր