211652_close_icon
views-count1235 դիտում article-date 15:14 29-03-2022

Վալենտինա Մատվիենկոն պարգևատրել է Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։

Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից:  Պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները:

Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Նմանատիպ նյութեր