211652_close_icon
views-count9991 դիտում article-date 13:22 29-03-2022

ՌԴ ԱԳՆ-ն Արցախում զորքերի դուրս բերման մասին հարցը վերահասցեագրել է Բաքվին

Ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին հարցը պետք է ուղղել Բաքվին։ Այս մասին երեքշաբթի Հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հայտնում է tass.ru-ն։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության սրման կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները դուրս չեն բերվել բնակավայրից։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մարտի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 15:00-ին, ադրբեջանական զորքերը ներխուժել են Փառուխ գյուղ։

Նմանատիպ նյութեր