211652_close_icon
views-count3164 դիտում article-date 12:45 29-03-2022

Այսօրվանից մեր երկրում կլիմայական գարուն է. Գագիկ Սուրենյան

Այսօրվանից կարող ենք համարել, որ մեր երկրում կլիմայական գարուն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Թող այն խաղաղություն և բերրիություն բերի մեր երկրին և աշխարհին», - գրել է Սուրենայանը։

Նշենք, որ Հանրապետության տարածքում  29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևանում մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր