211652_close_icon
views-count2101 դիտում article-date 11:49 29-03-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16, մահվան 2 նոր դեպք

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422484-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2971201 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2344 պացիենտ, նվազել է 20-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409853 անձ` վերջին մեկ օրում 34 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8611 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:

Նմանատիպ նյութեր