211652_close_icon
views-count10278 դիտում article-date 11:08 29-03-2022

Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ

Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ:

Նմանատիպ նյութեր