211652_close_icon
views-count2038 դիտում article-date 11:36 29-03-2022

Կենդանաբանական այգու նոր տնօրենը որևէ կապ չունի ոլորտի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը կնշանակվի Կենդանաբանական այգու տնօրեն: Եվ ինչպես նախորդ տնօրենները, նա եւս որեւէ կապ չունի ոլորտի հետ:

Թե ինչ կենսագրություն ունի Է. Ղազարյանը, պարզեցինք, որ 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն:

2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր