211652_close_icon
views-count1090 դիտում article-date 15:21 28-03-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 25-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, ծանր վիրավորանքի՝ 5, խոշտանգման՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, սպառնալիքի, քվեարկության գաղտնիությունը խախտելու և մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սպառողին խաբելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, ծեծի, փաստաթուղթ կեղծելու, ընտրական իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման և զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր