211652_close_icon
views-count73742 դիտում article-date 10:20 28-03-2022

Ինչ են անում ՀՀ երկու փոխոստիկանապետերը, Երեւանի ոստիկանապետը՝ Վեդիում ընտրություններին. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վեդիում համայնքապետի ընտրություններ են ու ՔՊ մի շարք պաշտոնյաներ գտնվում են այստեղ՝ ի պաշտպանություն Գարիկ Սարգսյանի:

Վեդիի Արարատյան փողոցում, որտեղ գտնվում է ՔՊ շտաբը, հանդիպեցինք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների:

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ, քաղաքացիական հագուստով այնտեղ էին: Aravot.am-ը նրանց հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր այցը՝ բազմանշանակ ժպտացին՝ չպատասխանելով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր