52980 դիտում
18:19 27-03-2022
Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Չարբախ թաղամասում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Յուրա Սարգսյանի և Արամայիս Թովմասյանի հիշատակին հուշաղբյուր-խաչքար. երեկ Յուրան կդառնար 38 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 26-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 7/1 շենքի բակը մարդաշատ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած՝ այդ բակի բնակիչներ, Յուրա Սարգսյանի և Արամայիս Թովասյանի պատվին բացվող հուշաղբյուր-խաչքարն էր:
Երեկ լեգենդ դարձած հերոս Յու. Սարգսյանի երկնային ծննդյան 38-ամյակն էր:
Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, մայրաքաղաքից ու տարբեր մարզերից ժամանած հերոսածին մայրեր, Երկրապահ Կամավորական միության անդամներ, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ժողովրդի կողմից արդեն սիրված և ճանաչում ստացած երգիչ, երգչուհիներ:
Խաչքարի բացման պատիվն ընձեռվեց հերոսների հարազատներին, որից հետո այն օծվեց հոգևոր հովվի կողմից:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին:
Յուրիկ Մեսրոպի Սարգսյան
Ծնվել է 1984թ. մարտի 26-ին, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։
7 տարեկանում տեղափոխվել է Երևան, սովորել է թիվ 52 հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ։
Ծառայել է Քարվաճառում։ Ամուսնացած էր, խնամքին ուներ երկու անչափահաս դուստրեր։ Կյանքից առավել հայրենիքի սերն էր սրտում փայփայում, հենց այդ սիրուց դրդված էլ, երբ լսեց չարաբաստիկ պատերազմի լուրը, առանց վարանելու 2020թ. հոկտեմբերի 10-ին կամավորագրվեց ու մեկնեց պաշտպանելու հայրենի հողը:
Յուրիկը անմահացավ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ Շուշի բերդաքաղաքը պաշտպանելիս՝ դիպուկահարի կրակոցից: Հերոսի աճյունը ամփոփված է Եռաբլուր Զինվորական Պանթեոնում, որտեղից էլ իր հազարավոր եղբայրների հետ հսկում է մեր խաղաղ լուսաբացները։
Արամայիս Կոստանդինի Թովմասյան
Ծնվել է 1997թ. ապրիլի 11-ին, Երևանում: Սովորել է թիվ 46 հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոտեխնիկայի և կապի» ֆակուլտետ։
2015.թ մեկնել է ծառայության՝ Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում։ Մասնակցել է ապրիլյան քառորյա պատերազմին։ Պատերազմում ցուցաբերած հերոսության համար արժանացել է «Մատաղիսի արծիվ» կոչմանը։
Ծառայությունը ավարտելուց հետո շարունակել է ուսումը՝ 2020.թ-ին ավարտել է՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտությամբ։
2020թ. սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 5-ին՝ Հադրութում, քաղաքի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, հակառակորդի հետ մերձակա մարտում։
Հավերժ խոնարհում մեր սուրբ նահատակներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 590+
590+