211652_close_icon
views-count6685 դիտում article-date 11:14 27-03-2022

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:


Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման վերաբերյալ և ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ էր ուղարկվել։

Ադրբեջանի ՊՆ-ն ՌԴ պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը միակողմանի էր որակել՝  պնդելով, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտում են ոչ թե իրենք, այլ հայկական կողմը։

Նմանատիպ նյութեր