211652_close_icon
views-count10056 դիտում article-date 23:50 26-03-2022

«Բարոյականությունը կապ չունի, եթե Ռոբերտ Ղուկասյանը չցանկանա աշխատել ինձ հետ՝ չեմ աշխատի»․ Սյունիքի նախկին մարզպետի խորհրդական․ «Առավոտ»

Կառավարության որոշմամբ մարտի 3-ին Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, բայց կադրային ջարդ անելու մտադրություն չունի։ Գրում է Aravot.am-ը։

Աշխատանքից իրենց դիմումների համաձայն արդեն ազատվել են նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի օգնականներ Կոնստանդին Ղանդիլյանը, Արա Ներսեսյանը։ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ՝ Արմինե Ավագյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից՝ նշանակվելով օգնականի պաշտոնում։ Նրան վերապահվել է նաեւ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։

Ռոբերտ Ղուկասյանի  որոշումներով՝ մարզպետի խորհրդական է նշանակվել Կարեն Բալյանը, օգնական՝  Սուրեն Քեսեջյանը։ Մեկ էլ այլ խորհրդական՝ Գառնիկ Պետրոսյանը, որին նույնպես նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, դեռ շարունակում է աշխատել։

Aravot.am-ը Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ «Ո՛չ, աշխատելու եմ հանուն մեր Սյունյաց աշխարհի»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Մեր զրուցակցին  հիշեցրինք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի «հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում»:

-Իսկ եթե նոր մարդ նշանակվի Ձե՞ր փոխարեն,- հարցրեցինք Գառնիկ Պետրոսյանին։

– Դեռ նման բան չկա ու չեմ կարծում լինի։ Ես իմ աշխատանքը պատշաճ կատարում եմ,-ասաց նա։

–Իսկ հարցի բարոյական կողմը, եթե հաշվի առնե՞նք։ Ձեզ նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, բայց շարունակեք աշխատե՞լ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

– Ես կարծում եմ՝ բարոյականությունը կապ չունի, եթե մարդ բարոյական է լինում, ամեն տեղ է բարոյական լինում, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, եթե Ռոբերտ Ղուկասյանը որոշի, որ չի ցանկանում աշխատել ինձ հետ, բնականաբար, կազատվեմ աշխատանքից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր