211652_close_icon
views-count2180 դիտում article-date 22:23 26-03-2022

Գեղասահքի ԱԱ․ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հանդես եկավ ազատ ծրագրում

Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես են եկել եզրափակչում։

Ազատ ծրագրում մեր պարային զույգը հավաքել է 101․82 միավոր և այս պահի դրությամբ 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգը ռիթմիկ պարերի կարճ ծրագրից հետո 68.50 միավորով 14-րդ հորիզոնականն էին զբաղեցրել 31 զույգերի պայքարում և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչին 20 պարային զույգ է մասնակցում։

Նմանատիպ նյութեր