211652_close_icon
views-count1341 դիտում article-date 19:27 26-03-2022

Ռոնալդուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է մանկունիացիների՝ մարտ ամսվա լավագույն խաղացողը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

37-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում շրջանցել է Ջեյդոն Սանչոյին և Ֆրեդին։ Ռոնալդուն մարտին ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 2 հանդիպման և հեթ-տրիկի հեղինակ դարձել «Տոտենհեմի» դեմ խաղում։ Վերջին անգամ Ռոնալդուն ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել անցած տարվա հոկտեմբերին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 29 խաղից հետո 50 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Մրցաշարի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 70 միավորով։

Նմանատիպ նյութեր