211652_close_icon
views-count59651 դիտում article-date 17:01 26-03-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Կամազն ու Արարատ համայնքի «Եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետի Mercedes-ը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Թաթոս Ենոքյանի վարած Կամազ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Մալխասյանի և ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարպեյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով ՃՈ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Արարատ համայնքի «Եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր