211652_close_icon
views-count1267 դիտում article-date 21:40 25-03-2022

Վարժանքներ և դասընթացներ են անցկացվել Արագածոտնի մարզում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ մարզային ստորաբաժանումները տարեկան պլանի համաձայն՝ բնակչության ազդարարման, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և այլ թեմաներով վարժանքներ են անցկացնում: Համայնքներում տարեսկզբից մեկնարկած վարժանքները, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հանձնարարականով կազմակերպվում են իրականին առավել մոտ և ավելի հաճախ:

Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական, Նոր Ամանոս համայնքներում, Չքնաղ, Ոսկեհատ գյուղերի հիմնական և միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կատարումը», «Բնակչության ազդարարում, պատսպարում և տարահանում» թեմաներով վարժանքներ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ սեմինար-դասընթացներ:

Կազմակերպիչները գոհ են կրկնակի անցկացվող վարժանքների արդյունքներից: Յուրաքանչյուր ուսումնավարժանքից հետո գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները և համապատասխան ցուցումներ տրվել՝ դրանք շտկելու համար:

Նմանատիպ նյութեր