211652_close_icon
views-count1323 դիտում article-date 18:56 25-03-2022

ՊԵԿ-բիզնես գործընկերային քննարկում. Ռուստամ Բադասյանը հանդիպել է արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. ներկայացվել են մաքսային ոլորտի բարեփոխումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը:

ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին:

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին. «Իհարկե, սա նաև նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան և հնարավորություն կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաև ստանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն ներկայացվող պահանջները»: Ի դեպ, նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողներն, իրենց փորձից ելնելով, նշել են, որ այն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ կարճ ժամանակում կարողանում են ստանալ ապրանքը և տնօրինել, ըստ նպատակային կիրառության: Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:

Տնտեսվարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են՝ իրականացվում են բոլոր քայլերը՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը հանձնարարել է աշխատանքային հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
 հասարակայնության
հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր