211652_close_icon
views-count2573 դիտում article-date 10:06 25-03-2022

Սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ. վիճակը շատ անկայուն է, նոր էսկալացիայի վտանգ կա. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում:

«Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա..»:

Ըստ պատգամավորի՝ Խրամորթը ռազմավարական նշանակալի համայնք է, այն գտնվում է բարձրունքում, ինչը եւ ադրբեջանցիները ուզում են գրավել՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար, քանի որ այս երկու համայնքներից է, որ Ակնան (Աղդամը) ամբողջապես տեսանելի է: Ըստ պատգամավորի՝ վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր