211652_close_icon
views-count23222 դիտում article-date 10:55 25-03-2022

Ասիայում մեծ պատերազմ կարող է սկսվել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական սցենարը կարող է կրկնվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յույչենը: Դրան է տանում Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված է ռազմական դաշինքներով Չինաստանը շրջափակելուն: Արդյունքում ոչ հեռու ապագայում մեծ տերությունները կմոտենան պատերազմի սահմանագծին:

Վաշինգտոնը մերժում է այդ զգուշացումները եւ Խաղաղ օվկիանոսում Ֆիլիպինների ու իր մյուս գործընկերների հետ զորավարժություններ է պատրաստում: Միեւնույն ժամանակ Ամերիկան ձգտում է հասնել այն բանին, որ Պեկինն Ուկրաինայի հարցում միանա հակառուսական կոալիցիային:

Նրանց թեթեւ ձեռքով, նման այն բանին, թե ՆԱՏՕ-ն Եվրոպայում ինչպես ընդլայնվեց դեպի արեւելք, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջացավ «Հինգ աչք» հետախուզական դաշինքը, որում ԱՄՆ-ի հետ միասին ներգրավված են անգլո-սաքսոնական երկրները, «Քուադ» միավորումը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Հնդկաստան), «AUKUS» ռազմական խմբավորումը (Ավստրալիա, Բրիտանիա, ԱՄՆ)։ Պեկինը համոզված է, որ Վաշինգտոնի վերջնական նպատակն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տարբերակ ստեղծելն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր