211652_close_icon
views-count30876 դիտում article-date 22:42 24-03-2022

Կարծես ձեռ են առնում. Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի՝ Եվրո-ն անցկացնելու ցանկության մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բացասաբար է արձագանքել Ռուսաստանի ցանկությանը՝ 2028 կամ 2032 թվականներին անցկացնել Եվրոպայի առաջնությունը:
 
Երեկ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՈւԵՖԱ-ին հայտնել է Եվրոպայի առաջնություններից մեկն իր մոտ անցկացնելու մտադրության մասին:
 
«Հավատս չի գալիս, որ նրանք իսկապես հավակնում են դրան: Կարող եմ միայն մեկ բան ասել. այն, որ ֆուտբոլային ինչ որ կազմակերպություն կցանկանա Ռուսաստանին ներկա իրավիճակում մրցաշար անցկացնելու իրավունք տալ, սա կարծես ձեռառնոցի լինի: Պարզապես անհավատալի է:
 
Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկն լուրջ կքննարկի Ռուսաստանի առաջարկությունը», հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Նմանատիպ նյութեր