211652_close_icon
views-count3731 դիտում article-date 15:27 24-03-2022

Երևանում կներդրվի էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՋԵԹ ԷՅԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՋԵԹ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են ուղևորափոխադրման ոլորտում։ Ընկերությունը պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։

Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 226 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ մինչև 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 226 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 31․6 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր