211652_close_icon
views-count877 դիտում article-date 15:49 24-03-2022

Արփա-Սեւան ջրատարով այս տարի Սեւանա լիճ է հոսել 19 միլիոն 213 հազար խորանարդ մետր ջուր

2022 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը շարունակում է 17 սանտիմետրով ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2022 թվականի հունվարից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է մուտք գործել 19 միլիոն 213 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ 2022 թվականի մարտի 1-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով։

Նմանատիպ նյութեր