1303 դիտում
14:04 24-03-2022
«Ասեղնագործություն» տարրը գրանցվեց ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցելու հանգամանքով:
Առաջարկվել է հաստատված ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկից հանված «Ասեղնագործություն» տարրը գրանցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:
Առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ասեղնագործությունը ներկայում, որպես հայկական մշակութային ինքնության դրսևորում, այլևս չի փոխանցվում միայն անհատական, ընտանեկան կամ խմբային միջավայրերում: Ընդլայնվել է տարրի տարածվածության շրջանակը, որի վկայությունն է ՀՀ տարբեր համայնքներում, մշակութային, կրթական հաստատություններում ասեղնագործության վարպետության դասերի քանակը, ինչպես նաև մասնակիցների ներգրավվածության աճը:
Դրան զգալիորեն նպաստեց նաև սիրիահայ ասեղնագործուհիների ներգաղթը և ժամանակակից ասեղնագործության ողջ համալիրի կենսունակության բարձրացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի իրականացումը: Ներկայում ասեղնագործությունը մասնագետների կողմից որակվում է, որպես դեկորատիվ-կիրառական արվեստ, հասարակության առօրյա մուտք գործած ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ խորհրդանշական դրսևորում:
Վերը նշված մասնագիտական խորհրդի նույն արձանագրությամբ հավանութ¬յան է արժանացել ցանկում առկա «Տերընդեզ» և «Վարդավառ» տարրերի լրամշակումներ իրականացնելու առաջարկը: Վերջինս հիմնավորվում է այն հանգամանքով, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում տարրերի գրանցումից հետո, ժամանակի ընթացքում, դրանց պահպանությունը, կենսունակությունն ու փոխանցման մեխանիզմերը որոշակի փոխակերպումների են ենթարկվում: Վերջին տարիներին երիտասարդության շրջանում Տերընդեզ և Վարդավառ տոների պահպանության, դրանց բաղադրիչների վերականգնման ու տարածման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում առաջընթաց է նկատվում, ինչպես նաև լայն առումով այդ տոները նշելու հետ կապված հասարակության արժևորման, իրազեկվածության և կիրարկման ուղղությամբ, որը անհրաժեշտ է արձանագրել ցանկում:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է Տերընդեզ և Վարդավառ տոների մասին մասին ցանկում առկա տեղեկության խմբագրումն ու լրամշակումը:

Նմանատիպ նյութեր
1387 դիտում
13:14 29-04-2021
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց