211652_close_icon
views-count2251 դիտում article-date 12:15 24-03-2022

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանից․

«Հարգելի համաքաղաքացիներ,
կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները»:

Նմանատիպ նյութեր