211652_close_icon
views-count26715 դիտում article-date 10:51 24-03-2022

Ինչո՞ւ չպայթեցվեց ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու:

Նույն հարցը կարելի է ձևակերպել 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական կետի մասով, որը ոչ թե պայթեցվեց, այլ նվիրվեց Աղդամի շրջանի հետ միասին, ըստ էության:

Արցախի առաջին պատերազմից հետո՝ 1990-ականներին կառուցված ռազմական այս  կառույցի չափսերը զարմացրել էր ադրբեջանցիներին: Այն բաղկացած էր մի քանի հարկից, բավականին մեծ թունելներից, որտեղ հայ զինվորները պատերազմական գործողությունների ժամանակ կարող էին պատսպարվել:

Այս բունկերի գոյությունը ևս ադրբեջանցիներին ստիպել էր մտածել, որ հայկական կողմը պատրաստվել է պատերազմի, թեպետ միշտ խաղաղության տեսանկյունից է հանդես եկել: Ավելի ճիշտ՝ խաղաղություն պարտադրողի։

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 4-ին ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը նման գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով լուսանկարներ:

«Նշանակետ թիվ 2՝ Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-հետ»:

Թե ինչու հայկական կողմը ստեղծված իրավիճակից ելնելով, չոչնչացրեց Մատաղիսի ջրամբարը, 3 ՊՇ-ի բունկերը, կարելի է միայն ենթադրություններ անել:

Իհարկե, շատ ավելի լավ կլինի, երբ սեփական ուժերով կարողանաս սեփական ռազմավարական օբյեկտների գրագետ պաշտպանության կազմակերպես, ոչ թե ստիպված լինես ոչնչացնել:

Բայց երբ առաջինը չես արել, գոնե պետք է առաջնորդվես՝ ոչ ինձ, ոչ քեզ սկզբունքով»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր