211652_close_icon
views-count84681 դիտում article-date 22:16 23-03-2022

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր