211652_close_icon
views-count24388 դիտում article-date 20:06 23-03-2022

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին. ՀՀ ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ:

«Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները։

Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։

Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր