211652_close_icon
views-count1581 դիտում article-date 20:50 23-03-2022

Ազգային արխիվի տնօրենը և Փաստաբանների պալատի նախագաhը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Այսօր`մարտի 23-ին,  կայացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հանդիպումը։

       Զրուցակիցները մասնագիտական քննարկում են ունեցել երկուստեք հուզող հարցերի շուրջ։
Մասնավորապես, անդրադարձ է եղել փաստաբանների կողմից նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության ստացման եղանակին, փաստաբանական հարցումների որոշ անկատարություն շտկելու անհրաժեշտությանը՝ կապված  իրավահաստատող փաստաթղթերի հետ (գույքատիրոջ լիազորագիր, ժառանգական կապը հաստատող փաստաթղթեր և այլն):

    Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվ-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել հանդիպումները,  որոնք հնարավորություն կընձեռեն գործնական հարցերին առավել նպատակային և արագ լուծում տալ։

Հանդիպման ավարտին Գրիգոր Արշակյանը և Սիմոն Բաբայանը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի տարածքում, ծանոթացել Արխիվում պահվող պատմամշակութային ժառանգությանը:
 
 

Նմանատիպ նյութեր