211652_close_icon
views-count1289 դիտում article-date 21:26 23-03-2022

«Փարիզ-2024» կազմկոմիտեն հայտարարել է տոմսերի գնման քաղաքականության մասին

<< Փարիզ  - 2024 >> կազմկոմիտեն   հայտարարել է  տոմսերի գնման քաղաքականության մասին : Օլիմպիական խաղերում կվաճառվի  շուրջ  10 միլիոն տոմս: Այդքանից մեկ միլիոնի յուրաքանչյուր տոմսը կարժենա 24 եվրո:  , Պարալիմպիկի համար նախատեսված է 3,4 միլիոն տոմս:

Տոմսերի գնման համար  գրանցման ժամկետը կավարտվի տարեվերջին: Վաճառքի առաջին փուլը նշանակված է 2023թ. փետրվարին, իսկ երկրորդը՝ 2023թ. մայիսին:

Պարալիմպիկ խաղերի տոմսերի կեսը կարժենա 25 եվրո և ավելի քիչ, որից 500.000-ը՝ 15 եվրո: Դրանք վաճառքում կհայտնվեն 2023թ.  աշնանը։ 

Ընդհանրապես տոմսերի 80%-ը կվաճառվի առցանց, իսկ մնացած 20%-ը ՝  հյուրանոցային փաթեթների, ռեստորանների և այլ ծառայությունների միջոցով:

Փարիզի ամառային 33 -րդ մարզահանդեսը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի ծրագրում կընդգրկվի 32 մարզաձև, որից չորսը՝ բրեյք –դանսը, սքեյթբորդինգը, սպորտային ժայռամագլցումը և սյորֆինգը  կներկայանան առաջին անգամ:

Սպասվում է 10 հազար 500 մարզիկ – մարզուհու մասնակցություն:

Նմանատիպ նյութեր