211652_close_icon
views-count1302 դիտում article-date 19:00 23-03-2022

Հայ դահուկորդները՝ Օլիմպիական փառատոնում

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում ընթանում է  Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում են նաև մեր երկրի  ներկայացուցիչները:

Տղաների դահուկավազքում իրեն վատ չի դրսևորում աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը: 10 կմ ազատ ոճում, 76 մրցակիցների պայքարում, Սպարտակը զբաղեցրեց աղյուսակի 52 –րդ, իսկ 7, 5 կմ դասական ոճում ՝ 49 - րդ հորիզոնականը:

Աղջիկների վազքում աշոցքցի Անգելինա Մուրադյանը  64 մրցակիցների միջև, 7,5 կմ ազատ ոճում 61 –րդն էր, իսկ 5 կմ դասականում՝ 59 –րդը:

Լեռնադահուկորդների ոլորավայրէջքում  արագ վայրկյանների <<  հետևից է  ընկել  >> ծաղկաձորցի Հայկ Հովհաննիսյանը: Ավաղ, նրան չի հաջողվել ավարտել մրցատարածությունը:

Վաղը ՝ մարտի 24 –ին, մեր դահուկորդներ Սպարտակ Ոսկանյանը և Անգելինա Մուրադյանը հանդես կգան 1100մ արագավազքում:

Նմանատիպ նյութեր