211652_close_icon
views-count1283 դիտում article-date 17:46 23-03-2022

Կրկին վերընթերցեք Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմը...

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է.

Հայ-թուրքական կրքոտ մեղրամիս
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։

Ռազմա-քաղաքական նշանակոթյան այս փաստաթուղթը կողմերը գնահատել են որպես պատմական կարեւորագույն ձեռքբերում, որտեղ հստակ հողային պահանջ է ներկայացված արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ (Զանգեզուրի միջանցք եւ այլն)։

Վերջերս այս փաստաթուղթը նաեւ վավերացրեց ԱԺ մեծամասնությունը՝ մերժելով հռչակագրի մասին ընդդիմության կողմից ներկայացրած հայտնի հայտարարությունը...

Դրա փոխարեն քայլարածը թափ տալով քվեարկեց աղը սեղանին չդնելու մասին հույժ կարեւոր որոշումը...
Հ.Գ. Կրկին վերընթերցեք Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմը...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր