211652_close_icon
views-count2179 դիտում article-date 17:42 23-03-2022

Տաշիրի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում,

 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աղվանի-Տաթև, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տաշիրի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 

Նմանատիպ նյութեր