211652_close_icon
views-count1428 դիտում article-date 17:14 23-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 22-ին Երևանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 1-ամյա ուղևորը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վթարի մասնակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322132», «Ֆոլքսվագեն», «Նիսան», «ՎԱԶ-2107» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ: «Հունդաիի» 21-ամյա վարորդը, «ՎԱԶ-2107»-ի 19-ամյա ուղևորը և «Նիսանի» 19-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 16.15-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 28-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 17.10-ին, Երևանի Դրոյի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31105»-ի 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Ջանֆիդա-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր