934 դիտում
16:58 23-03-2022
Բողոքներ են ստացվում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ
Էկոնոմիկայի նախարարությունը բողոքներ է ստանում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1151-Ն որոշմամբ հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ձևը կարող եք տեսնել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքում։
Տեղեկացնում ենք նաև, որ պայմանագիրը կնքելու համար գործարքի կողմերը պետք է անձամբ այցելեն ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։
Սպասարկման կենտրոնների հասցեները։
Զգուշացնում ենք ձեզ, որ ՀՀ կադաստրում չհաստատված կամ առանց նոտարական վավերացման գործարքները (օրինակ՝ այն դեպքերում, երբ պայմանագիրը պետք է պարունակի այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրով) չունեն իրավաբանական ուժ և կարող են խնդիրներ առաջացնել անշարժ գույքի վարձակալների և սեփականատերերի փոխհարաբերություններում։ Նման ռիսկերից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք գործել բացառապես օրենքով սահմանված կարգով»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
481 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ