211652_close_icon
views-count1559 դիտում article-date 16:32 23-03-2022

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց․ արդարադատության նախարարություն. News.am

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, փոխանցում է News.am-ը։

Այս պահին, նրա խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում տեղում համապատասխան ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի հաղթողն արդեն որոշվել է։ 

«Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային ապարանջան, տնային հսկողության 150 սարք, ինչպես նաեւ համապատասխան ծրագրային եւ սերվերային ապահովում»,- ընդգծեց Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր