211652_close_icon
views-count875 դիտում article-date 15:14 23-03-2022

Ինդոնեզիայում շարունակվել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին:


Մարտի 22-ին կազմակերպվել են պանելային քննարկումներ, իրականացվել է փորձի փոխանակում խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունների, «փափուկ» իրավունքի և դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել նաև մի շարք միջազգային խորհրդարանական կառույցների ու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների և պատվիրակությունների հետ:

Նստաշրջանի աշխատանքին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ու ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:

Նմանատիպ նյութեր