211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:05 23-03-2022

Գիտաժողով՝ Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակի առթիվ

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է գիտաժողով` նվիրված գրողի 145-ամյակին։ Այն կկայանա մարտի 25-ին, ժամը` 12։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Գիտաժողովը կընթանա հագեցած օրակարգով. այն ներկայացնում ենք ստորև:

Բացման խոսք                 

Կարինե Ռաֆայելյան

 

Ելույթներ

Վահագն Սարգսյան

Էդվարդ Միլիտոնյան

Վարդան Դևրիկյան

Վահե Շահվերդյան

 

Զեկուցումներ

Վիլյամ Սարոյանը Դերենիկ Դեմիրճյանի հակասական գնահատումներում

Կարինե Ռաֆայելյան

Դեմիրճյանի §Վարդանանքը¦ և Եղիշեի §Պատմությունը¦

Աելիտա Դոլուխանյան

Կնոջածին մարդը կարո՞ղ է արդարանալ Աստծո առաջ ¥Դերենիկ Դեմիրճյանի §Հովնան մեծատուն¦ դրամայի մեկնության փորձ¤

Մարգարիտա Խաչատրյան

1920-ական թվականների երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում Դերենիկ Դեմիրճյանի հասարակական գործունեության պատմությունից

Համո Սուքիասյան

Դերենիկ Դեմիրճյանի §Վարդանանք¦ պատմավեպը

Սամվել Մուրադյան

Անօգնական մարդու կերպարը Դերենիկ Դեմիրճյանի §Ավելորդը¦ և §Հովնան մեծատուն¦ ստեղծագործություններում

Ազնիվ Չիլինգարյան

Դերենիկ Դեմիրճյանի ազգային, հասարակական, քաղաքական գործունեության էջերից

Վահան Մելիքյան

Դերենիկ Դեմիրճյանի §Ավելորդը¦ Էդգար Բաղդասարյանի §Էրկեն կիշերում¦

Սիրանույշ Գալստյան

Լեզուն՝ որպես ազգապահպանման կարևոր կռվան, Դերենիկ Դեմիրճյանի §Մեսրոպ Մաշտոց¦ անավարտ վեպում

Նաիրա Բալայան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի համագործակցությունը

Գայանե Գրիգորյան

Գիտաժողովի մուտքն ազատ է:

Գիտաժողովից օրեր անց՝ մարտի 30-ին, ժամը՝ 14:00-ին, կկազմակերպվի երթ՝ դեպի Երևանի քաղաքային պանթեոն:

2010 թվականին գրողի շիրմաքարը ենթարկվել էր վանդալիզմի. քարե պատվանդանի վրայից պոկել-տարել էին հսկայական բրոնզե կիսանդրին, որի հեղինակն էր անվանի քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը:

Տասներկու տարի անց գրողի համերկրացի Տաճատ Վարդապետյանի ջանքերով շիրմաքարը վերակագնվել է:

Դ. Դեմիրճյանի նոր շիրմաքարը վերականգնվել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի նախագծի համաձայն. պահպանված նախկին պատվանդանի վրա տեղադրվել է նրա արած հարթաքանդակը:

Նմանատիպ նյութեր