211652_close_icon
views-count1371 դիտում article-date 10:35 23-03-2022

Անվտանգային ռիսկերը հնարավոր է նվազեցնել երկխոսության միջոցով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունն այս իրավիճակում: Բնականաբար, հնարավորինս նվազեցնի պետության անվտանգային ռիսկերը, իսկ դա հնարավոր է միայն երկխոսելու միջոցով, ինչը եւ այսօր արվում է:

Պետության արտաքին քաղաքականությունը պետք է հնարավորինս զերծ մնա հուզականությունից եւ հիմնված լինի առավելագույնս պրագմատիկ՝ օրվա աշխարհաքաղաքական իրողություններով ամրագրված փաստարկների վրա, բայց եւ պահպանվեն այնպիսի սկզբունքային հարցերը, ինչպիսիք են տարածաշրջանի հակամարտության հիմքի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ կարգավիճակի հարցը:

Դատելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթից, այն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական օրակարգում է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Վերջինիս օրակարգային կարեւորությունը բխում է հենց հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու բուն նպատակից: Այլապես հայկական փորձագիտական շրջանակներում ավելի հիմնավոր կհնչի այն թեզը, թե Թուրքիան ամենեւին էլ չի ուզում հարեւանի քաղաքականություն վարել, այլ էքսպանսիա է իրականացնում՝ թեկուզ տնտեսապես կամ Ադրբեջանի միջոցով: Պետությունների միջեւ կայուն հարաբերություններ հաստատելու համար երկկողմ օրակարգից հարցերը պետք է հանվեն, ինչն արդիական է հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր