211652_close_icon
views-count2221 դիտում article-date 09:13 23-03-2022

ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանցիներն Արցախի գազն են անջատում, որպեսզի հայաթափեն Արցախը: Առայժմ դա իրենց չի հաջողվում: 

Այդ ընթացքում, ԵՊՀ-ում աշխատակիցների համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի ազատվեն նրանցից: Առայժմ դա ԵՊՀ-ում հաջողվում է: Օրինակ՝ երեկ աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում են ներկայացրել ԵՊՀ-ի հանրային կապերի և մարքետինգի վարչության գրեթե բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին: Համենայնդեպս՝ ԵՊՀ-ի ստորաբաժանումներից մեկն արդեն հայաթափվել է:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր