211652_close_icon
views-count17329 դիտում article-date 23:27 22-03-2022

«Զրուցակցիս հյուր». հարցազրույց Կառլոս Պետրոսյանի հետ, 1997թ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերգո Երիցյանը գրում է. Այնպես էր ստացվել,որ անցյալ դարի 80֊ական թվականներին աշխատում էի Հայաստանի պետական հեռուստատեսությունում և ռադիոյում ու որպես լրագրող մի քանի անգամ ռեպորտաժներ և հարցազրույցներ էի պատրաստել այն գործարանի մասին,որը ղեկավարում էր Կառլոս Պետրոսյանը։  Գաղտնիք չէ,որ այդ ժամանակներից սկսած Արմենմոտորը առաջատար էր,իսկ տնօրենը անընդհատ որոնումների ու փնտրտուքների,նաև հաջողությունների մեջ էր։ Հետո այնպես ստացվեց,որ գործնական փոխհրաբերություններ ունենալով,մենք բարեկամներ դարձանք։ Դժվարին ժամանակներ էին,Արցախյան պատերազմն էր,որի նկատմամբ չէր կարող հեռու լինել Կառլոս Պետրոսյանը։Ազատամարտի նվիրյալ և հերոս Լեոնիդ Ազգալդյանի մոտիկ բարեկամն էր,փաստորեն զինակիցը և ընկերը,բոլոր գործերի ու քայլերի աջակիցը։  Կառլոս Պետրոսյանի մտքերը և գործերը Արցախում էին։Երևի,կգա այն ժամանակը ,երբ մի օր էլ կներկայացվի այն ամենը,ինչ արել է Կառլոս Պետրոսյանը Արցախի ազատամարտի տարիներին։

Ընկերասեր էր,մարդկանց հասնող և օգնող։ Դժվարին ժամանակներում,երբ ցուրտ ու մութ էր,անգամ չէր մոռանում,որ իր ընկերոջ տանը ,ուր նորածին երեխա կա,վառելիք ու հոսանք չկա։Ու մի օր էլ պիտի քո 5֊րդ հարկաբաժնում տեսնեիր Կառլոս Պետրոսյանին,որը այդ օրը շատ վաղ էր արթնացել,փնտրել,գտել մեկ պարկ վառելափայտ,առանց վարորդի հասցրել Հարավ֊Արևմտյան թաղամաս,այդ ամենը վերև բարձրացրել,փաստորեն նորածին երեխյին փրկել ցրտից։Նա այդպիսին էր,հասնում էր դժվարության մեջ գտնվողին,հայրենասեր էր ու պետականամետ,ամեն ինչ անում էր,որ նորանկախ Հայաստանում հաղթահարվեն առկա բազմաթիվ դժվարությունները, նոր արտադրատեսակներ ստեղծվեն:

Բարեբախտաբար, իմ արխիվում պահպանվել է նրա հետ մի հարցազրույց,որ անց եմ կացրել 1997 թվականին,ուր ամբողջովին երևում է Կառլոս Պետրոսյանի կերպարը որպես արտադրության կազմակերպչի,տնտեսության զարգացման խնդիրներով մտահոգ մարդու։

Մինչ միասին կդիտենք "Զրուցակցիս`հյուր" հաղորդաշարի 1997 թվականի թողարկումը,բարի հիշատակ ասենք արժանապատիվ հայորդուն ու նվիրյալին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր