211652_close_icon
views-count1448 դիտում article-date 23:59 22-03-2022

«Բարսայի» փոխնախագահը չի բացառել, որ Դեմբելեն կմնա ակումբում

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարել է, որ Ուսման Դեմբելեն կարող է մնալ թիմում:
 
«Ինչպես գիտեք, բանակցություններն արդյունք չունեցան, սակայն Չավին ասում է, որ Ուսմանը բացառիկ խաղացող է, շատ բան է անում ակումբի համար:
 
Կարծում եմ, որ Չավին ֆունդամենտալ աշխատանք է կատարում, այդ թվում՝ հոգեբանական՝ Դեմբելեին օգնելով ավելի լավ ընկալել համակարգը:
 
Չեմ բացառում, որ մենք կարող ենք նորից հանդիպել նրա գործակալների հետ, քննարկենք Ուսմանի՝ ակումբում մնալու հնարավորությունը», ասել է փոխնախագահը Catalunya ռադիոյի եթերում:
 
Diario Sport-ի տեղեկություններով, ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալները պատրաստ են «Բարսելոնայի» հետ նոր բանակցություններ սկսել՝ մի կողմ դնելով հին տարաձայնությունները: «Ես «Բարսան» մեզ զանգահարի, մենք կգանք», ասել են Դեմբելեի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր