211652_close_icon
views-count3853 դիտում article-date 21:32 22-03-2022

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են քաղաքից

 Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են գնդակոծման տակ գտնվող քաղաքի մնացած բնակչության հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին այդ մասին հայտնել է Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը:

«Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանվել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դեպի ավելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում տարհանումը կազմակերպելու համար», - ասել է Մամիկոնյանը:

Նմանատիպ նյութեր