211652_close_icon
views-count1381 դիտում article-date 21:46 22-03-2022

Եվրո-2028-ը կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում

The Times-ը գրում, որ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայտը մրցակիցներ չունի։ Ուրիշ ոչ ոք չի ցանկանում անցկացնել Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը:

Այս մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 7-ին։ Հանդիպումները կանցկացվեն ամբողջ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, այսինքն՝ Անգլիայում, Ուելսում, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Իռլանդիայում, հայտնում է Armsport.am-ը:

Բրիտանացիներն ավելի վաղ ընդունել էին Եվրո-1996-ը: Եվրո-2020-ի եզրափակիչը ևս կայացավ Ուեմբլիում։

Իտալիան, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալի մրցաշարը 2032 թվականին: Ապենիններում որոշեցին չորս տարի ուշ դիմել մեծ մրցաշարն ընդունելու համար, որպեսզի չմրցեն բրիտանացիների հետ։

Նմանատիպ նյութեր