211652_close_icon
views-count1622 դիտում article-date 21:02 22-03-2022

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 23-ին

Մարտի 24-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

 Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 17։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 Չեռնոգորիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչի և ֆուտբոլիստ Սեադ Հակշաբանովիչի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ մարտի 23-ին՝ ժամը 18։30-ին։

 Չեռնոգորիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 19:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
 
Այս պահի դրությամբ նախատեսվում է ասուլիսներն անցկացնել լրագրողների ֆիզիկական ներկայությամբ: Որևէ փոփոխության դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր