211652_close_icon
views-count1077 դիտում article-date 16:49 22-03-2022

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր